Հուլիսի 25-ին Նիդերլանդներում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց մրցաշրջանի ընթացքում։ Գերմանական թիմը արտագնա խաղում 3։1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆորտունա Սիտտարդին»։
Հայաստանի հավաքականի հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսը երկրորդ խաղակեսից հետո մտավ խաղադաշտ և 56-րդ րոպեին իր թիմի երկրորդ գոլը խփեց, հաջողությամբ իրացնելով 11 մետրանոցը։ 5 օր առաջ Ռանոսը նույնպես գոլ էր խփել «Վեգբեր Բեկի» դեմ խաղում։
Ռանոսը խաղում էր իրեն անսովոր ձախ վինգերի դիրքում։
Գոլի տեսանյութը: