38-ամյա պարաուժորդ Գրետա Վարդանյանը (61 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Թբիլիսիում կայացած վարկանիշային մրցաշարում և ստացավ պարալիմպիկ քվոտա: Ներկայումս նա Հայաստանի միակ ներկայացուցիչն է լիցենզիայով, բայց որակավորման շրջանը դեռևս շարունակվում է, և մենք կարող ենք ունենալ ևս քվոտաներ:
Գրետա Վարդանյանը (ծնված՝ Հնդզրծյան) Գյումրիի երկրաշարժի ժամանակ 1988 թվականին, 2 տարեկան հասակում, զրկվել է երկու ոտքերից։
Գրետա Վարդանյանը նախկինում արդեն 4 անգամ մասնակցել է Պարալիմպիկ խաղերին՝ 1 անգամ ձմեռային, որպես դահուկորդուհի (2006, Տուրին) և երեք անգամ ամառային, որպես ծանրորդուհի (2008, 2012 և 2016)։