Հունիսի 28-ին Սոչիում կանցկացվի ACA 177 մարտական երեկոն։ Համատեղ գլխավոր մենամարտում Գրիգոր Մատեւոսյանը փորձելու է ռեւանշ վերցնել ACA-ի նախկին չեմպիոն Մուսլիմ Մագոմեդովից կիսածանր քաշային կարգում։ Նախորդ մենամարտը, որը տեղի ունեցավ 2022 թվականի մարտին, ավարտվեց Մագոմեդովի հաղթանակով՝ ձեռքի ցավեցնող խեղդում չորրորդ ռաունդում։
«Ես նայեցի Մուսլիմի աչքերին և գտա նոր մոտիվացիա։ Հասկացա, որ ինձ կրկին պետք է պայքարել չեմպիոնի հետ և այս անգամ հաստատել, որ ես եմ լավագույնը։ Ռեւանշի համար ես շատ ավելի պատրաստված եմ հոգեբանորեն եւ բարոյապես, ես պատրաստ եմ 100%-ով։ Ես սկսեցի ճիշտ պատրաստվել, ունեմ շատ ավելի լավ տոկունություն եւ համառություն։ Մագոմեդովի ուժեղ կողմերից կարող եմ նշել միայն պայքարը։ Ռեւանշին մնացել է շատ քիչ։ Մնում է միայն կշռվել եւ ցույց տալ ամենը, ինչի ունակ եմ։ Հունիսի 28-ին, Սոչի, սպասում եմ ձեր աջակցությանը։ Այս մենամարտը շատ տեսարժան է լինելու, ես ձեզ խոստանում եմ։ Ես կհանեմ Մուսլիմի պարտությունների սյունակի զրոն»,- ասաց Գրիգոր Մատեւոսյանը։
Մագոմեդովի ակտիվում կա 13 հաղթանակ և ոչ մի պարտություն։ Մատեւոսյանի հաշվին՝ 12 հաղթանակ եւ երեք պարտություն։ Մենամարտը կլինի ACA 177-ի համատեղ գլխավոր իրադարձությունը Սիրիուսում, հունիսի 28-ին։
ACA 177-ում կմասնակցի նաև Վարդան Ասատրյանը՝ Ռիսկուլբեկ Իբրաիմովի դեմ։
Մրցաշարի ամբողջական քարտը: