UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը (22-3) և միջին քաշային կարգի 10-րդ համար Համզաթ Չիմաևը (13-0) կդառնան փոփ MMA hype Reality շոուի երրորդ սեզոնի ավագները: Ծրագրի սկզբունքը նման է UFC-ի The Ultimate Fighter-ին (TUF): Մասնակիցները բաժանվում են երկու թիմի, ապրում են նույն տանը և մարզվում են:
Ծառուկյանը մրցավարների առանձին որոշմամբ (28-29, 29-28, 29-28) հաղթել է Չարլզ Օլիվեյրային (33-10): Մենամարտը տեղի է ունեցել ապրիլի 13-ին UFC 300-ում ՝ "Թի-Մոբայլ Արենայում", ԱՄՆ-ի Փարադայս քաղաքում ։
Իսկ Չիմաևի առաջիկա մենամարտը կլինի UFC Fight Night-ի շրջանակներում ՝ Ուիթաքերի դեմ, հունիսի 22-ին: