Այսօր ԱՄՆ - ի Նյուարք քաղաքում տեղի ունեցավ թեթև քաշային կարգի չեմպիոնական տիտղոսի համար ամենասպասված մենամարտը ՝ Իսլամ Մախաչևը (25-1) ընդդեմ Դասթին Պորյեի (30-8): Դասթինի փոխարեն սկզբում ակնկալում էին տեսնել Արման Ծառուկյանին, քանի որ նա Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո թեթև քաշի առաջին համարն է, բայց նա կարճ հանգստի պատճառով հրաժարվեց մենամարտից:
"Ստացվում է, որ մենամարտից առաջ 7 շաբաթ է, ես պետք է հանգստանամ, հետո ուսումնամարզական հավաք անցկացնեմ ։ Եթե խոսքը վերաբերում էր հունիսի վերջին, ես կհամաձայնեի մենամարտին։ Ինչու ես պետք է ռիսկի դիմեմ, ինչպես Իսլամի հետ մեր առաջին մարտում: Ես ցանկանում եմ պատրաստ լինել 100 տոկոսով", - Ծառուկյանի խոսքը մեջբերում է The MMA-ն ։
Իսլամի և Դաստինի միջև անցկացված 4 ռաունդներն անցել են Իսլամի վերահսկողության ներքո: 4-րդ ռաունդից հետո Իսլամը 3-1 հաղթում էր երկու դատավորների գրառումների որոշմամբ: Բայց Իսլամը չի թողնում արդյունքը մրցավարների որոշման վրա և ավարտում պայքարը 5-րդ տուրի 2:19 րոպեին ՝ խեղդելով իր մրցակցին:
Իսլամ Մախաչովը UFC-ի պատմության մեջ առաջին մարտիկն է, ով յուրաքանչյուր փուլում հաղթում է խեղտումով ՝ 1-ից 5-րդ
1-ին ռաունդ - խեղտեց Հուկերին
2-րդ ռաունդ - խեղտեց Կունցին
3-րդ ռաունդ - խեղտեց Դոբերաին
4-րդ ռաունդ - խեղտեց Մոյզեսին
5-րդ ռաունդ - խեղտեց Պորյեին