Օգոստոսի 21-ին Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Սլովանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց դանիական «Միդտյուլանդի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Տիգրան Բարսեղյանը մասնակցեց իր թիմի միակ գոլին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հիասքանչ հարվածով գնդակը փոխանցեց վազող եզրային պաշտպան Սեզար Բլեքմենին, ով բացեց խաղի հաշիվը 59-րդ րոպեին։
Վիդեո:
Սակայն տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը 79-րդ րոպեին՝ Էդվարդ Չիլուֆյան։
«Միդտյուլանդ» — «Սլովան» 1:1 | Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 27-ին։