Սլովենիայի և Հայաստանի հավաքականների միջև տեղի ունեցած ընկերական հանդիպման ընթացքում, որը տեղի ունեցավ հունիսի 4-ին Լյուբլյանայում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով, իտալական ակումբների սկաուտները սերտորեն հետևում էին երկու հայ ֆուտբոլիստների խաղին։
Նախքան հանդիպումը հայտնի էր, որ սկաուտները ներկա կլինեն այս խաղում։ Sportball24-ը կարողացել է պարզել, թե հատկապես որ ակումբներն էին հետևում Էդուարդ Սպերցյանին և Նաիր Տիկնիզյանին։
Մեր տվյալներով, Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը եղել են իտալական «Կալյարի» և «Ջենովա» ակումբների սկաուտների ուշադրության կենտրոնում։ Այնուամենայնիվ, չնայած հետաքրքրությանը, դեռ վաղ է խոսել պաշտոնական առաջարկների կամ բանակցությունների մասին։ Վերջնական որոշումները սկաուտները կընդունեն միայն ԵՎՐՈ 2024-ի ավարտից հետո։