Շվեյցարական Նյոնում տեղի ունեցավ 2024/25 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայկական «Ուրարտու» և «Նոա» ակումբները իմացան իրենց առաջին մրցակիցներին: «Ուրարտուն» կխաղա Էստոնիայի ակումբի հետ, իսկ «Նոան»՝ մակեդոնացիների հետ:
Հիշեցնենք, որ երրորդ հայկական ակումբը՝ «Արարատ-Արմենիա», կսկսի երկրորդ փուլից, որպես Հայաստանի գավաթակիր:
Հայկական ակումբների վիճակահանության արդյունքները՝
«Ուրարտու» (Հայաստան) - «Տալլինա Կալև» (Էստոնիա):
«Ուրարտուի» առաջին խաղը տեղի կունենա հյուրընկալմամբ հուլիսի 11-ին, երկրորդ խաղը՝ հուլիսի 18-ին տանը:
«Նոա» (Հայաստան) - «Շկենդիա» (Հյուսիսային Մակեդոնիա):
«Նոայի» առաջին խաղը տեղի կունենա տանը հուլիսի 11-ին, երկրորդը՝ հուլիսի 18-ին հյուրընկալմամբ:
Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանության ամբողջական արդյունքները՝