Բանգկոկում ավարտվեց երկրորդ և վերջին Օլիմպիական որակավորման մրցաշարը բռնցքամարտի համար, որի արդյունքներով հայտնի դարձան բոլոր բռնցքամարտիկները, որոնք կմասնակցեն 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին:
Այս օլիմպիական շրջափուլում խաղարկվում էին շատ քիչ լիցենզիաներ՝ ընդամենը 248, մինչդեռ Տոկիոյի խաղերին դրանք 289 էին:
Բանգկոկի մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էին 3-ից 5 քվոտա:
Հայաստանի հավաքականից քվոտա նվաճեց միայն Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգում. եզրափակիչ մենամարտում նա բաժանված որոշմամբ հաղթեց իռլանդացի Մարտին ՄակԴոնահին:
Բռնցքամարտիկների ցուցակը, որոնք նվաճել են օլիմպիական քվոտա Բանգկոկի որակավորման մրցաշարում:
ՏՂԱՆԵՐ
−51 կգ
Ռաֆայել Լոզանո Սերրանո (Իսպանիա) Ռոսկո Հիլլ (ԱՄՆ) Դանիել Վարելա դե Պինա (Կաբո Վերդե) Ամիթ Պանգհալ (Հնդկաստան)
−57 կգ
Այդար Աբդուրաիմով (Ուկրաինա) Կառլո Պաալամ (Ֆիլիպիններ) Մունարբեկ Սեյտբեկ Ուուլու (Կիրիգիզիա)
−63.5 կգ
Ռադոսլավ Ռոզենով (Բուլղարիա) Օյեր Իբառրեչե (Իսպանիա) Էրիսլանդի Ալվարես (Կուբա) Մալիք Հասանով (Ադրբեջան) Բազարբայ Մուհամմեդսաբիր (Ղազախստան)
−71 կգ
Զեյադ Իշաիշ (Հորդանան) Դամիան Դուրկաչ (Լեհաստան) Նիշանտ Դեւ (Հնդկաստան) Լուիս Ռիչարդսոն (Մեծ Բրիտանիա) Այդան Ուոլշ (Իռլանդիա)
−80 կգ
Քրիստիան Պինալես (Դոմինիկյան Հանրապետություն) Վիրապոն Ջոնջդջոհո (Թայլանդ) Հուսեյն Իշաիշ (Հորդանան)
−92 կգ
Վիկտոր Շելստրաետե (Բելգիա) Մատեուշ Բերեզնիցկի (Լեհաստան) Լորեն Ալֆոնսո (Ադրբեջան) Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան)
+92 կգ
Հերլոն Կոնգո (Էկվադոր) Դավիթ Չալոյան (Հայաստան) Այուբ Գադֆա (Իսպանիա) Դմիտրո Լովչինսկի (Ուկրաինա)
ԱՂՋԻԿՆԵՐ
−50 կգ
Նազիմ Կիզայբայ (Ղազախստան) Դայանա Մուրհաուզ (Իռլանդիա) Պիխլա Կայվո-ոյա (Ֆինլանդիա) Ֆաթիմա Էրրերա (Մեքսիկա)
−54 կգ
Մөнгөнцэцэгийн Энхжаргал (Մոնղոլիա) Հուան Սիաո-վեն (Թայվան) Ջեննֆեր Լեհան (Իռլանդիա) Իմ Է-ջի (Կորեա)
−57 կգ
Ալիսա Մենդոզա (ԱՄՆ) Սյու Ցզիչուն (Չինաստան) Ջայսմին Լամբորիա (Հնդկաստան) Էսրա Յիլդիզ (Թուրքիա)
−60 կգ
Ագնես Ալեքսիսոն (Շվեդիա) Օ Յոն-ջի (Կորեա) Հա Թի Լինհ (Վիետնամ)
−66 կգ
Նավբախոր Համիդովա (Ուզբեկստան) Ջեսիկա Տրիբելովա (Սլովակիա) Բրիգիտտա Մբաբի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) Գրեյն Ուոլշ (Իռլանդիա)
−75 կգ
Բայսոն Մանիքոն (Թայլանդ) Հերջի Բաքյադան (Ֆիլիպիններ) Վալենտինա Խալզովա (Ղազախստան) Սիտլալի Օրտիս (Մեքսիկա)
Բոլոր մասնակիցները 2024 թվականի Օլիմպիական խաղերում բռնցքամարտում:
Օլիմպիական քվոտաների քանակը բռնցքամարտի համար ըստ երկրների.
12 - Ավստրալիա
11 - Ուզբեկստան
10 - Բրազիլիա, Իռլանդիա, Ղազախստան
8 - Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Թայլանդ, Թուրքիա, ԱՄՆ
6 - Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Իսպանիա, Թայվան
5 - Ալժիր, Ադրբեջան, Բուլղարիա, Կոլումբիա, Կուբա, Ֆիլիպիններ, Լեհաստան
4 - Մեքսիկա
3 - Բելգիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Եգիպտոս, Հունգարիա, Հորդանան, Մարոկկո, Նիգերիա, Սերբիա, Տաջիկստան, Ուկրաինա
2 - Կանադա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Վրաստան, Գերմանիա, Ճապոնիա, Մոնղոլիա, Հյուսիսային Կորեա, Նորվեգիա, Պուերտո-Ռիկո, Օլիմպիական փախստականների թիմ, Հարավային Կորեա, Շվեդիա, Վենեսուելա, Վիետնամ
1 - Հայաստան, Կաբո-Վերդե, Խորվաթիա, Դանիա, Ֆինլանդիա, Կոսովո, Կիրիգիզիա, Մոզամբիկ, Նիդերլանդներ, Պանամա, Ռումինիա, Սամոա, Սլովակիա, Թունիս, Զամբիա