«Քյոլնը» անցավ Գերմանիայի գավաթի 1/16-րդ եզրափակիչ՝ լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով հաղթելով «Զանդհաուզենին»: Սարգիս Ադամյանը դուրս եկավ խաղադաշտ 61-րդ րոպեին և անցկացրեց լավ հանդիպում՝ ստանալով SofaScore-ից 7,2 գնահատականը:
Ադամյանը կարող էր գոլ խփել հանդիպման լրացուցիչ ժամանակում, սակայն պաշտպանը գծից արգելափակեց նրա հարվածը:
Սարգիսը հիմնականում ակտիվ էր պրեսինգի ժամանակ և կատարել է 6 անգամ գնդակի խլում, ինչը շատ է նույնիսկ պաշտպանների համար։ Հաղթական գոլը «կոզլերը» խփեցին 116-րդ րոպեին, հեղինակն էր Մաթիաս Օլեսենը։