Օգոստոսի 16-ին Եկատերինբուրգում կայացավ պրոֆեսիոնալ քիքբոքսինգի RCC Fair Fight մրցաշարը, որին մասնակցեցին երեք հայ մարզիկներ՝ Միսակ Կարկարյանը, Մոնթե Կևնակսզյանը և Հովսեփ Ասլանյանը:
Մոնթե Կևնակսզյանը (3-0) հաղթեց Վլադիմիր Կուզակովին (0-1) լրացուցիչ ռաունդում՝ ըստ դատավորների որոշումների:
Միսակ Կարկարյանը (3-0) հաղթեց Նիկիտա Մերկուլովին (1-1) փայլուն նոկաուտով առաջին ռաունդում:
Իսկ մուայթայի աշխարհի չեմպիոն Հովսեփ Ասլանյանը, ցավոք, անհաջող կերպով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում: Նա պարտվեց չինացի Լյու Ցզյունչաոյին՝ ըստ դատավորների որոշման: