2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում մեկնարկել են ծանրամարտի մրցումները: Արդեն տեղի է ունեցել երեք քաշային կարգերի մեդալների խաղարկություն՝ 61 կգ տղամարդկանց, ինչպես նաև 49 և 59 կգ կանանց համար: Այս բոլոր կարգերում հաղթել են Չինաստանի մարզիկները:
Տղամարդկանց 61 կգ քաշային կարգում հաղթել է 31-ամյա Լի Ֆաբինը, դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոն: Կանանց 49 կգ քաշային կարգում կրկնակի օլիմպիական չեմպիոն է դարձել 27-ամյա Հոու Չժիխուեյը: 23-ամյա Լո Շիֆանի համար սա առաջին Օլիմպիադան էր, որում նա սահմանեց նոր օլիմպիական ռեկորդ և դարձավ չեմպիոն:
2024 թվականի Օլիմպիական խաղերի ծանրամարտի առաջին արդյունքները:
61 կգ, տղամարդիկ:
-
Ոսկի: Լի Ֆաբին (Չինաստան) — 310 կգ (143+167):
-
Արծաթ: Տերապոնգ Սիլաչայ (Թայլանդ) — 303 կգ (132+171):
-
Բրոնզ: Հեմփթոն Մորիս (ԱՄՆ) — 298 կգ (126+172):
-
Անիք Կազդան (Մալայզիա) — 297 կգ (130+167):
-
Մորեա Բարու (Պապուա-Նոր Գվինեա) — 279 կգ (118+161):
-
Շոտա Միշվելիձե (Վրաստան) — 256 կգ (121+135):
-
Քաիմարու Էրատտի (Կիրիբատի) — 220 կգ (100+220):
-
Էկո Իրավան (Ինդոնեզիա) — առանց արդյունքի:
-
Իվան Դիմով (Բուլղարիա) — առանց արդյունքի:
-
Սերխիո Մասսիդա (Իտալիա) — առանց արդյունքի:
-
Տրին Վան Վին (Վիետնամ) — առանց արդյունքի:
-
Ջոն Սենիզա (Ֆիլիպիններ) — առանց արդյունքի:
49 կգ, կանայք:
- Ոսկի: Հոու Չժիխուեյ (Չինաստան) — 206 կգ:
- Արծաթ: Միխեյլա Կամբեյ (Ռումինիա) — 205 կգ:
- Բրոնզ: Սուրոդչանա Խամբաու (Թայլանդ) — 200 կգ:
59 կգ, կանայք:
- Ոսկի: Լո Շիֆան (Չինաստան) — 241 կգ (ՕՌ):
- Արծաթ: Մոդ Շառոն (Կանադա) — 236 կգ:
- Բրոնզ: Գո Սին-Չուն (Թայբեյ) — 235 կգ: