Փարիզում կայացած 2024 թվականի Օլիմպիական խաղերում ավարտվեցին 10 մետր օդամղիչ ատրճանակով հրաձգության մրցումները: Կանանց շրջանում Օ Ե Ջինը հաղթեց Փարիզում օլիմպիական ռեկորդով:
Այս կարգում հայաստանցի Էլմիրա Կարապետյանը չանցավ եզրափակիչ և զբաղեցրեց 9-րդ տեղը:
Տղամարդկանց շրջանում հաղթեց չինացին Սեյ Յուն, որը բերեց իր երկրին երրորդ ոսկին Օլիմպիական խաղերում, բայց առայժմ մեդալների հաշվարկում հաղթում է Ավստրալիան:
Հրաձգություն, օդամղիչ ատրճանակ, 10 մետր (Կ):
Ոսկի: Օ Ե Ջին (Հարավային Կորեա).
Արծաթ: Կիմ Եջի (Հարավային Կորեա).
Բրոնզ: Մանու Բհաքեր (Հնդկաստան).
Հրաձգություն, օդամղիչ ատրճանակ, 10 մետր (Տ):
Ոսկի: Սեյ Յու (Չինաստան).
Արծաթ: Ֆեդերիկո Մալդինի (Իտալիա).
Բրոնզ: Պաոլո Մոննա (Իտալիա).