16-ամյա հարձակվող կիսապաշտպան Դանիել Համբարձումովը գեղեցիկ գոլ խփեց «Կրասնոդար U17» թիմի կազմում՝ ՅՈՒՖԼ-2 մրցաշարում: 15-րդ տուրի խաղում «Կրասնոդար U17»-ը 7-2 հաշվով հաղթեց «Ալմազ-Անթեյ»-ին:
Համբարձումովը խաղի 41-րդ րոպեին խփեց չորրորդ գոլը, իսկ 43-րդ րոպեին նրա հարվածը բերեց ինքնագոլի:
Համբարձումովը միայն այս տարվանից է սկսել խաղալ U17 թիմի կազմում, մինչ այդ խաղում էր U16-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա 5 խաղում խփել է 2 գոլ: