«Կրասնոդարը» կամային հաղթանակ տարավ՝ 2-1 հաշվով հաղթելով «Պարի ՆՆ»-ին: Էդուարդ Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ և SofaScore-ից ստացավ 7,7 գնահատական:
Բացի այդ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կատարեց 3 առանցքային փոխանցում և 6 անգամ հարվածեց դարպասին:
«Կրասնոդարի» երկու գոլերն էլ խփեց փոխարինման դուրս եկած Մոզես Կոբնանը, իսկ «Պարի ՆՆ»-ի միակ գոլի հեղինակ դարձավ Խուան Բոսելին:
Սպերցյանի գոլային փոխանցման տեսանյութը: