Հուլիսի 13-ին Վոլգոգրադում տեղի ունեցավ Ռուսաստանի Սուպերկուբոկը, որտեղ հանդիպեցին «Կրասնոդար»-ը և «Զենիթ»-ը։ Ռուսաստանի գործող չեմպիոնները հաղթեցին «Կրասնոդար»-ին 4-2 հաշվով։
«Զենիթ»-ը այս խաղում շատ ավելի լավ տեսք ուներ, հատկապես առաջին խաղակեսում, որը ավարտվեց 3-0 «Զենիթ»-ի օգտին։
«Կրասնոդար»-ը խաղում էր առանց Կաստանյայի և Կորդոբայի, ովքեր այժմ գտնվում են Կոլումբիայի հավաքականում և վաղը խաղալու են Կոպա Ամերիկայի եզրափակիչում Արգենտինայի դեմ։ Թիմից հեռացել են նաև մի շարք հիմնական ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վոլկովը, Կադին և Ալոնսոն։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը դաշտ դուրս եկավ կապիտանական թևկապով և խաղաց ամբողջ հանդիպումը։ Իսկ Գեորգի Հարությունյանը մնաց պահեստայինների թվում։
Սպերցյանին թույլ չէին տալիս շատ հարձակումներ ստեղծել, բայց խաղի վերջում նա երկու անգամ վտանգավոր հարվածեց. մեկ անգամ՝ հեռվից խաղից, և երկրորդ անգամ՝ ազատ հարվածից։ Երկու անգամ էլ գնդակը մոտեցավ դարպասի շրջանակին։
Սպերցյանի վիճակագրությունը Սուպերկուբոկում՝
- Խաղացած րոպեներ՝ 90+։
- Գնդակի հպումներ՝ 45։
- Ճիշտ փոխանցումներ՝ 30 (91%)։
- Երկար փոխանցումներ՝ 1-ից 2։
- Հարվածներ՝ 3 (1-ը դարպասին)։
- Հաղթած մենապայքարներ՝ 2-ից 4։
- Գնդակի կորուստներ՝ 6։
- Խախտումներ՝ 2։
- Նրան ուղղված խախտումներ՝ 1։
- Գնդակի հեռացումներ՝ 1։
- Գնդակի խլումներ՝ 1։
- Ընդհատումներ՝ 1։
- SofaScore գնահատական՝ 6,8։