Օգոստոսի 6-ին Փարիզում հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի մինչև 60 և 130 կգ քաշային կարգերի առաջին մեդալակիրները:
Մինչեւ 130 կգ քաշային կարգում նոր օլիմպիական չեմպիոն դարձավ կուբացի 42-ամյա ըմբիշ Միխեյն Լոպեսը: Եզրափակիչ գոտեմարտում նա առանց դժվարության 6:0 հաշվով հաղթեց չիլիացի իր մրցակցին ՝ Յասմանի Ակոստային: Մենամարտի ավարտից հետո Լոպեսը հանեց իր մարզակոշիկները և թողեց դրանք գորգի կենտրոնում ՝ այդ ժեստով հայտարարելով կարիերայի ավարտի մասին:
Միքիա նա Լոպեսի կարիերան իսկապես փառահեղ էր. նա դարձավ ըմբշամարտի պատմության մեջ միակ հնգակի օլիմպիական չեմպիոնը (2008, 2012, 2016, 2020 և 2024)
Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր մինչև 130կգ ք/կ-ում
Ամիր Միրզազադե (Իրան) - Սաբահ Շարիաթի (Ադրբեջան) ՝ 4:0
Աբդելաթիֆ Ահմեդ Մոհամեդ (Եգիպտոս) - Լինջի Մեն (Չինաստան) ՝ 2:5
1. Միխեյ Լոպես (Կուբա)
2. Յասմանի Ակոստա (Չիլի)
3. Ամիր Միրզազադե (Իրան)
3. Լին Չժի Մենգ (Չինաստան)