Այսօր երեկոյան Հայաստանի հավաքականը կունենա վերջին հնարավորությունը ՝ մեդալ նվաճել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում:
Երևանի ժամանակով 22: 30-ին մեկնարկում են 102 կգ-ից ավելի քաշայինների ծանրամարտի մրցումները: Հայաստանի հավաքականից հանդես կգա Վարադատ Լալայանը, ևս մեկ հայ ծանրորդ Գոռ Մինասյանը ներկայացնում է Բահրեյնը: Նրանք երկուսն էլ մեդալի հավակնորդներ են, բայց ոսկու գլխավոր ֆավորիտը վրացի Լաշա Թալախաձեն է:
Ծանրամարտի առցանց հեռարձակումը կլինի մեր TELEGRAM ալիքում:
Կարելի է դիտել նաև VK-ում: