22-ամյա ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանը շարունակում է մեդալներ նվաճել Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերում։ Օգոստոսի 2-ին նա նվաճեց ոսկե մեդալը օլիմպիական ռեկորդով 200 մետր համալիր լողում։
Լեոնը բրիտանացուն գերազանցեց ավելի քան մեկ վայրկյանով։
Ոսկի՝ Լեոն Մարշան (Ֆրանսիա) — 1:54.06 (ՕՌ):
Արծաթ՝ Դանկան Սքոթ (Մեծ Բրիտանիա) — 1:55.31:
Բրոնզ՝ Շուն Վանգ (Չինաստան) — 1:56.00:
Լեոն Մարշանը հետևում է լեգենդար Մայքլ Ֆելպսի հետքերին և արդեն բարելավել է նրա երեք օլիմպիական ռեկորդը։ Փարիզում Մարշանը նվաճել է ոսկե մեդալներ 200 մետր համալիր լողում, 400 մետր համալիր լողում, 200 մետր բրասում և 200 մետր թիթեռնալողում։ Առջևում նա դեռևս ունի մի քանի մեկնարկ։
Ֆրանսիայի հավաքականը արդեն 10 ոսկե մեդալ ունի Փարիզի օլիմպիադայում։ Տանտերերը դեռևս զբաղեցնում են երկրորդ տեղը մեդալային հաշվարկում՝ զիջելով Չինաստանին։