Արման Ծառուկյանը խոսքերից անցավ գործի: Խոսակցություններ թեթև քաշայինների հետխորհրդային տարածքի վառագույն մարզիկների միջև չեմպիոնական մենամարտի մասին պտտվում են դեռ տարեսկզբից։ UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը դեռ Ծառուկյանի ապրիլյան մենամարտից Օլիվեյրայի հետ հայտարարել էր, որ հաղթողը կլինի պարտադիր հավակնորդ գոտու համար և կհանդիպի Մախաչևի հետ:
Արդյունքում, Արմանը հաղթեց և անմիջապես մարտի հրավիրեց Իսլամին: Ամենայն հավանականությամբ մենամարտը տեղի կունենա UFC 308 մրցաշարում, որը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Աբու Դաբիի Etihad Arena-ում:
Բուքմեյքերները վստահում են Մախաչևին, սակայն Ծառուկյանը դրանից չի վախենում
Եթե ուսումնասիրենք բուքմեյքերների գործակիցները, թվում է, թե Արմանի հաղթելու շանսերը գրեթե չկան։ Մախաչևի վրա գործակիցները սկսվում են 1.27-ից, իսկ Ծառուկյանի վրա՝ 4.20-ից։ Սակայն մարզական կանխատեսումներ և խաղադրույքներ կատարող փորձագետներն ու երկրպագուները չեն մոռանում Ծառուկյանին։
Դա կապված է ոչ միայն Արմանի բարձրաձայն հայտարարությունների հետ, որ նա խոստացել է դաս տալ Իսլամին։ Մենամարտողները պատմություն ունեն՝ նրանք հանդիպել են 2019 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում UFC Fight Night 149-ում։ Ծառուկյանը իր նորամուտն էր նշում աշխարհի ուժեղագույն պրոմոուշենում և պարտվեց Մախաչևին մրցավարների միաձայն որոշմամբ։ Ախալքալակցու խոսքով՝ այն ժամանակ նա հույզերին էր տրվել, անհանգստանում էր նորամուտի համար և շատ էր ցանկանում հաղթել, մոռանալով մենամարտի պլանի մասին։
Այդ ժամանակից ի վեր Մախաչևը (26 հաղթանակ, 1 պարտություն 27 մենամարտում) հասցրել է նվաճել գոտին և այն արդեն երեք անգամ պաշտպանել։ Դաղստանցի մարզիկի օգտին է հինգ ռաունդանոց մենամարտերի մեծ փորձը (վերջին երկու տարիներին նա մենամարտում է միայն չեմպիոնական հանդիպումներում), խիստ դիմացկունությունը և բարձրակարգ ըմբշամարտը։ Բացի այդ, վերջին տարիներին նա այնքան է զարգացրել հարվածային տեխնիկան, որ 2023 թվականի հոկտեմբերին նոկաուտի ենթարկեց ինքը՝ Ալեքս Վոլկանովսկիին։