Օգոստոսի 7-ին Փարիզում կայացած երեկոյան ծրագրում հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի մինչև 77 և 97 կգ քաշային կարգերի մեդալակիրները:
Մինչև 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում հանդիպեցին երկու հայ ըմբիշներ ՝ Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը և Հայաստանից Մալխաս Ամոյանը:
Երկու հայերի միջև Համառ գոտեմարտում 6:5 հաշվով հաղթանակ է տարել Մալխաս Ամոյանը: Մենամարտի ավարտից հետո նա ոչ թե բարձրաձայն տոնեց իր հաղթանակը, այլ փոխարենը գրկեց Արամ Վարդանյանին և հանգստացրեց նրան:
Երկրորդ բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Ակժոլ Մահմուդով (Ղրղզստան) - Սանան Սուլեյմանով (Ադրբեջան) ՝ 6: 5