Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Աճեմյանը (45 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Մրցաշարում իր բոլոր գոտեմարտերը Աճեմյանը հաղթել է ժամանակից շուտ և ոչ մի միավոր չի կորցրել ։ Եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևին:
Եզրափակիչ տեսանյութ:
Մարատ Աճեմյանի արդյունքները Սերբիայի մրցաշարում:
1/4 եզրափակիչ. Մարատ Աճեմյան (Հայաստան) - Աբու Սագա (Նորվեգիա) ՝ 9-0:
1/2 եզրափակիչ. Մարատ Աճեմյան (Հայաստան) - Նիժատ Իսկանդարլի (Ադրբեջան) ՝ 8-0:
Եզրափակիչ. Մարատ Աճեմյան (Հայաստան) - Ասլանբեկ Կոստոեւ (Ռուսաստան) ՝ 10-0:
Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիրներ դարձան նաև Սեյրան Կիրակոսյանը (110 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Յուրի Մխիթարյանը (51 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: