Հունիսի 25-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը մինչև 45, 51, 60, 71 և 92 կգ քաշային կարգերում:
Մրցաշարին մասնակցում էին նաև հայ մարզիկներ, որոնք շատ լավ հաջողությունների են հասել մրցաշարի այս օրվա ընթացքում նվաճելով եզրափակչի 5 ուղեգրերից 3-ը:
Հայ ըմբիշների եզրափակիչ զույգերը:
45կգ.
Ասլանբեկ Կոստոեւ (Ռուսաստան) - Մարատ Աճեմյան (Հայաստան)
51կգ:
Յուրի Մխիթարյան (Հայաստան) - Թուրան Դաշդամիրով (Ադրբեջան)
60կգ:
Ալեքս Մարգարյան (Հայաստան) - Այհան Ջավադով (Ադրբեջան)
Մեր ըմբիշները հիանալի արդյունքներ գրանցեցին ՝ մեկ առ մեկ հաղթանակ տանելով ։ Կիսաեզրափակչում հանդես էր գալիս նաև Արթուր Ամոյանը (71 կգ քաշային կարգում), որը, ցավոք, 3:3 հաշվով պարտվեց ռուս մրցակցին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հատկապես տպավորիչ էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանի ելույթը, ով կիսաեզրափակիչ գոտեմարտում արդյունավետ անցավ ադրբեջանցի ըմբիշին ՝ վաղաժամ հաղթանակ տանելով 8:0 հաշվով: