Մարիանա Սահակյանը, ով ներկայացնում է Լիբանանը սեղանի թենիսում, հաղթեց իր առաջին հանդիպումը 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում:
Սեղանի թենիս, 1/64 եզրափակիչ: Մարիանա Սահակյան (Լիբանան) — Չժեն Ժիլենգ (Չիլի) 4:1։
Վաղը Մարիանա Սահակյանը կմրցի Լիլի Չժենի (ԱՄՆ) հետ 1/32 եզրափակիչում։
46-ամյա մարզուհու համար սա երկրորդ Օլիմպիական խաղերն են։ Նա ծնվել է Հայաստանում, բայց ապրում է Լիբանանում։