Լիբանանը ներկայացնող Մարիանա Սահակյանը սեղանի թենիսում պարտվեց 1/32 եզրափակչում ամերիկուհի Լիլի Ժանգին 0-4 հաշվով և ավարտեց իր ելույթները 2024 թվականի Օլիմպիական խաղերում Փարիզում:
46-ամյա հայուհին իր առաջին խաղում հաղթեց չիլիացի մարզիկուհուն, բայց հետագայում չկարողացավ առաջ շարժվել: Սա Սահակյանի համար երկրորդ Օլիմպիադան էր. նա նախկինում մասնակցել է 2016 թվականի Ռիո Օլիմպիական խաղերին, որտեղ առաջին խաղում պարտվեց: