Պաշտոնական. Պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան տեղափոխվել է «Փյունիկ» այլ հայկական ակումբից՝ «Նոայից»։
Անցած մրցաշրջանում Հայաստանի առաջնությունում 26-ամյա «Պորտուի» սան Մայան մասնակցել է 35 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Մարտիմը «Նոայի» կազմում ցույց էր տալիս շատ որակյալ ֆուտբոլ և հանդիսանում էր առաջնության լավագույն կիսապաշտպաններից մեկը։ «Փյունիկի» կազմում Մայան պետք է փոխարինի Արտակ Դաշյանին, ով տեղափոխվեց «Նոա»։
Մարտիմ Մայան դարձավ «Փյունիկի» երկրորդ պաշտոնական տրանսֆերը Տարոն Ոսկանյանից հետո։