Պաշտոնական Մատեուս Այասը "Նոա" է տեղափոխվել Պորտուգալիայի Բարձրագույն խմբի "Մորեյրենշե"ակումբից: Պորտուգալիայում անցած մրցաշրջանում 27-ամյա բրազիլացի հարձակվողը 18 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:
Ավելի վաղ նա խաղացել է իսպանական Սեգունդայում և ՄԼՍ-ում ։
Մատեուս Այասն այս ամռանը դարձավ "Նոայի" 9-րդ տրանսֆերը: Ավելի վաղ Հայաստանի փոխչեմպիոնները ստորագրել էին հայ ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանին, Արտյոմ Ավանեսյանին եւ Գրենիկ Պետրոսյանին, բուրկինո-Ֆասոյի հավաքականի խաղացող Գուստավո Սանգարային, ալբանացի Էրալդո Չինարիին, պորտուգալացիներ Գոնսալվո Սիլվային եւ Էլդեր Պերեյրային, ինչպես նաեւ ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնիին: