Հուլիսի 22-ին Միլանի «Ինտերը» Ապպիանո Ջենտիլեում ընկերական հանդիպում անցկացրեց «Պերգոկրեմա» ակումբի հետ, որը հանդես է գալիս Սերիա C-ում: Հանդիպումն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 2-1 հաշվով:
Խաղի հաշիվը բացեց թիմի նորեկ Մեհդի Տարեմին՝ Հենրիխ Մխիթարյանի անցումային փոխանցումից հետո: Իրանցու համար սա արդեն երկրորդ գոլն էր անընդմեջ: «Ինտերի» երկրորդ գոլը խփեց Էդդի Սալսեդոն 88-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 80 րոպե:
Մխիթարյանի ասիստի տեսանյութը Տարեմիին՝