Վրաստանի հայազգի ՄՄԱ մարտիկ Միխայիլ Սաժինյանը կպայքարի Դանա Ուայթի Կոնտենդեր Սերիաս 2024-ում UFC պայմանագրի համար:
Սաժինյանի մրցակիցը կլինի բրազիլացի Բրունո Լոպեսը, ով ունի LFA-ում հանդես գալու փորձ: Անցյալ տարի Լոպեսը արդեն մասնակցել է Կոնտենդեր Սերիասին, բայց պարտվել է Բրենդսոն Ռիբեյրոյին:
Միխայիլ Սաժինյան (13-2) — Բրունո Լոպես (12-1) | Օգոստոսի 13, DWCS 2024, կիսածանր քաշ:
Սաժինյանը վրացական GFC պրոմոուշնի չեմպիոնն է: Իր վերջին մենամարտում նա նոկաուտով հաղթեց Քրիստիան Տորեսին (16-13) և նվաճեց GFC-ի կիսածանր քաշի չեմպիոնական գոտին: