Մինսկի «Դինամոն» արդեն մեկնել է Հունգարիա, որտեղ հուլիսի 10-ին Մեզեկևեշդ քաղաքում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին խաղը «Փյունիկի» դեմ։
Բելառուսական ակումբը նույնպես հրապարակել է թիմի հայտը խաղի համար։ Երեկ «Դինամոն» պայմանագիր է ստորագրել «Փյունիկի» նախկին հարձակվող Ստիվեն Ալֆրեդի հետ, որը նույնպես ընդգրկվել է հայտում։
Մինսկի «Դինամոյի» հայտը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի համար:
«Փյունիկի» խաղի հայտը դեռ հայտնի չէ։
«Դինամո» (Մինսկ) - «Փյունիկ» խաղը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 22:45 երևանյան ժամանակով։