Հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը մեկնաբանել է իր կարիերայի առաջին WTA 250 շարքի եզրափակիչը:
Ռումինիայում անցկացվող WTA շարքի մրցաշարում 21-ամյա հայուհին տարավ 4 հաղթանակ և առաջին անգամ իր կարիերայում դուրս եկավ WTA եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջեց Միրա Անդրեևային՝ երրորդ սեթում վնասվածքի պատճառով հեռանալով:
«Իմ առաջին WTA եզրափակիչը ընդմիշտ կմնա իմ սրտում: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել և օգնեցին ինձ այս նվաճմանը հասնելու ճանապարհին: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել և ավելի ուժեղ կդառնամ»,- գրել է Էլինա Ավանեսյանը WTA Իասսի եզրափակչից հետո։