Հայաստանի Մ-16 տղամարդկանց թիմը հաղթել է Ջիբրալթարին Մ-16 թիմին՝ 90-38 հաշվով, Եվրոպայի բասկետբոլի առաջնության «C» դիվիզիոնի երրորդ փուլում և խմբում երկրորդ տեղից անցել է մրցաշարի փլեյ-օֆֆ:
Հայաստանի թիմում ամենաարդյունավետ խաղացողը եղել է Բագրատ Խաչատրյանը, ով վաստակել է 18 միավոր, 4 անդրադարձ, 2 փոխանցում և 6 գողացում: Էդգար Ագաբեկյանը ևս 17 միավոր է ավելացրել Հայաստանի թիմի վաստակին:
Խմբային փուլում Հայաստանի Մ-16 թիմը հաղթել է Սան Մարինոյին (72-53) և Ջիբրալթարին (90-38), բայց պարտվել է Կոսովոյին (60-88):
Հուլիսի 13-ին Հայաստանի թիմը փլեյ-օֆֆում կմրցի Ալբանիայի հետ՝ եզրափակիչ դուրս գալու համար: Մյուս փլեյ-օֆֆում կմրցեն Կոսովոյի և Ադրբեջանի թիմերը: