Հայաստանի Մ16 տղամարդկանց հավաքականը հաղթեց Սան-Մարինոյի Մ16 հավաքականին՝ 73-52 հաշվով, 2024 թվականի Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջին տուրի խաղում, որը տեղի է ունենում Ալբանիայում:
Ռաֆայել Մասումյանը դարձավ Հայաստանի հավաքականի ամենաարդյունավետ խաղացողը։ Նա հավաքեց 19 միավոր, 14 անդրադարձ, 2 փոխանցում և 3 բլոկշոտ։ Բարձր արդյունավերությամբ աչքի ընկավ նաև Էդգար Ագաբեկյանը, որը հավաքեց 15 միավոր և 8 անդրադարձ։
Հայաստանի հավաքականը խմբային փուլի շրջանակներում դեռ կմրցի Կոսովոյի (հուլիսի 10) և Գիբրալթարի (հուլիսի 11) դեմ։