Ռուսաստանի գավաթի երկրորդ փուլում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հաղթեց «Օրենբուրգին» 3:2 հաշվով։ Հաղթական գոլը խփվեց 82-րդ րոպեին։ Նաիր Տիկնիզյանի փոխանցմամբ աչքի ընկավ Վադիմ Ռակովը։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը սկսեց հանդիպումը պահեստայինների նստարանին և դուրս եկավ խաղադաշտ 57-րդ րոպեին՝ 2:2 հաշվի ժամանակ։ 82-րդ րոպեին արագ գրոհի ժամանակ Տիկնիզյանը փոխանցում կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդ սան Վադիմ Ռակովին, ով հաղթանակ բերեց իր թիմին։
Այս մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանի համար սա առաջին արդյունավետ գործողությունն է։
Տեսանյութը՝ Տիկնիզյանի փոխանցման մասին Ռակովին: