Ինչպես հաղորդում է Metaratings.ru-ն, «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մերժել է «Զենիթին» և դուրս է եկել հնարավոր տրանսֆերի բանակցություններից:
Պաշտպանը և ակումբը չեն համաձայնեցրել պայմանագրի պայմանները, և ֆուտբոլիստի կողմը որոշում է կայացրել դադարեցնել բանակցությունները: Հիշեցնենք, որ Տիկնիզյանը մերժել էր «Զենիթին» նաև այս ձմռանը: Նաիրի փոխարեն՝ աջ պաշտպանի դիրքում, սանկտպետերբուրգյան ակումբը ստորագրել է «Կռիլյա Սովետովի» ֆուտբոլիստ Յուրի Գորշկովին:
Նաիր Տիկնիզյանը արդեն սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին «Լոկոմոտիվի» կազմում և անցել է բժշկական հետազոտություն: