Հայ մարտիկ ՄՄԱ Նաիր Մելիքյանը (14-2 MMA) իր նորամուտը կատարեց բռունցքային մարտերում և շատ հաջողությամբ, եթե հաշվի չառնենք դատավորների որոշման արդյունքը:
RCC Hard 8 մրցաշարում թեթև քաշային կարգի գրան-պրի շրջանակներում հայ մարզիկը մենամարտեց RCC լիգայի անպարտելի աստղ Ամիր-Արսլան Ահմեդովի դեմ, ով ուներ 8 հաղթանակ բռունցքային մարտերում և ոչ մի պարտություն:
Նաիրը շատ լավ սկսեց մենամարտը, առաջին ռաունդում նա մի քանի անգամ հզոր հարվածներ հասցրեց մրցակցին: Երկրորդ ռաունդը ավելի հանգիստ էր, մարտիկները քիչ էին հարվածում և հազվադեպ էին ճիշտ հարվածում, Ահմեդովը մեկ անգամ ճիշտ հարվածեց, ինչի շնորհիվ ռաունդը կարելի էր տալ Ահմեդովին: Իսկ երրորդ ռաունդում Մելիքյանը պարզապես ոչնչացրեց մրցակցին, ավելի քան մեկ րոպե Ամիր-Արսլանը չէր կարողանում ուշքի գալ՝ հարվածից հարված բաց թողնելով:
Բոլորը վստահ էին Մելիքյանի անվերապահ հաղթանակում, այդ թվում՝ մեկնաբանները և երեկոյի վարողները: Սակայն, դատավորները հաղթանակը տվեցին Ամիր-Արսլան Ահմեդովին բաժանման որոշումով:
Մենամարտի լավագույն պահերը:
Մենամարտի ամբողջական տեսանյութը կարելի է գտնել ԱՅՍՏԵՂ: