Օգոստոսի 20-ին Ամմանում կայացան 2024 թվականի Մ17 աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջին եզրափակիչ հանդիպումները։ Բրոնզե մեդալի համար պայքարում էին երկու հայ մարզիկներ, և երկուսն էլ հաղթանակ տոնեցին՝ դառնալով աշխարհի առաջնության մեդալակիրներ:
Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց իրանցի ըմբիշ Ամիրալի Հեյդարիին՝ հաղթանակի հասնելով "տուշե"-ի միջոցով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ամերիկացի Ջեյդեն Ռեյնին, ով եզրափակչում հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Բոլատուլին։
Նարեկ Գրիգորյանը (65 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ուզբեկ ըմբիշ Ֆայոզբեկ Յեշմիրզաևին 1-1 հաշվով։ Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ իրանցի Ամիր Սաեդի Նավան, ով եզրափակչում հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Պոկոտիլոյին։
Վաղը Հայաստանի հավաքականի կազմում եզրափակչում կմրցի Մարատ Աչեմյանը (45 կգ), ով կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլանբեկ Կոստոևի դեմ։