Այս օրերին Հունաստանի Պատրաս քաղաքում անցկացվում է Մուայ Թայի 2024 թվականի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Խաչիկյանը (57 կգ) հաջող մեկնարկ է ունեցել մրցաշարում:
Առաջին մենամարտում հայ մարզիկը միաձայն որոշմամբ հաղթել է թայից Սուպպավատ Սոնգկոնգին:
Տեսանյութ:
1/4 եզրափակչում Խաչիկյանը կհանդիպի ֆրանսիացի Դարեն Ռոլանդի հետ:
Պատրասի մրցաշարում Հայաստանից մասնակցել են նաև Ռոման Սեդրակյանը (60 կգ) և Հայկ Չիլինգարյանը (60 կգ, U23), սակայն նրանք պարտվեցին առաջին մենամարտերում:
Ռուսաստանի կազմի մեջ հանդես է գալիս ևս մեկ հայ, Օվսեպ Ասլանյանը (51 կգ):