«Ինտերը» սկսեց չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը անհաջող խաղով Ջենովայում, որտեղ 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» դեմ։ Հենրիխ Մխիթարյանը խաղաց 66 րոպե և ստացավ դեղին քարտ:
Իտալական լրատվամիջոցները բավականին ցածր գնահատեցին նրա խաղը, նշելով փոխանցումների անճշտություններն ու բաց թողած գոլային պահը։ Այնուամենայնիվ, հայ կիսապաշտպանը փորձում էր ակտիվորեն գործել կենտրոնում, սակայն «Ինտերի» ամբողջ թիմը անուժ տեսք ուներ, և նրանց մոտ քիչ բան էր ստացվում:
«Ջենոա» — «Ինտեր» 2:2.
1-0 Ալեսանդրո Վոլյակո (20).
1-1 Մարկուս Տյուրամ (30, Բարելա).
1-2 Մարկուս Տյուրամ (85, Ֆրատտեզի).
2-2 Ժունիոր Մեսսիաս.