Հայ մարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին մարտում հաղթեց բրիտանացի Դելիշես Օրիին և անցավ 1/4 եզրափակիչ։
Առաջին ռաունդը միաձայն որոշմամբ հաղթեց Դելիշես Օրին, սակայն Դավիթը զգալիորեն ավելացրեց երկու հաջորդ ռաունդներում և բնավորությամբ վերցրեց կարևոր պահերը, հարվածելով բարդ իրավիճակներից։
Արդյունքում Դավիթ Չալոյանը հաղթեց բաժանված որոշմամբ՝ 3-2 հաշվով։ Մարտից առաջ ֆավորիտ համարվում էր Դելիշես Օրին, ով 2023 թվականին Եվրոպական խաղերում հաղթել էր Չալոյանին, բայց հայը կարողացավ ռեվանշ վերցնել և հաղթել իր կյանքի գլխավոր մարտում՝ Օլիմպիական արենայում առաջին մարտում։