Հայտնի ռուս մարմնամարզիկ և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Նագորնին շնորհավորել է հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանին օլիմպիական մեդալ նվաճելու կապակցությամբ։
Արթուր Դավթյանը դարձել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր հենացատկում՝ 14.966 արդյունքով, զիջելով միայն ֆիլիպինցի Կարլոս Յուլոյին (15.166)։ Սա դարձավ Հայաստանի առաջին մեդալը Փարիզի օլիմպիական խաղերում։
27-ամյա ռուս մարզիկ Նիկիտա Նագորնին լավ ծանոթ է Արթուր Դավթյանի հետ, քանի որ նրանք միասին մարզվել են Ռոստովում։
«Արթուր Դավթյանը մարդ է, ում հետ մենք նույն մարզադահլիճում ենք մեծացել Ռոստովում։ Նա անցել է մեծ մարզական ուղի, դարձել է հենացատկի աշխարհի չեմպիոն, Տոկիոյում օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և այսօր՝ Փարիզի արծաթե մեդալակիր։ Շնորհավորում եմ Արթուրին»,- գրել է Նագորնին իր Telegram ալիքում։
Նագորնին ինքը Օլիմպիական խաղերին չի մասնակցել, քանի որ Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը որակավորման մրցաշարերից հեռացված էր։