Դանիան ներկայացնող բռնցքամարտիկ Նիկոլայ Տերերյանը 71 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի 1/4 եզրափակչում պարտվեց գործող աշխարհի չեմպիոն Ասահուջա Մույդինխուջաևին Ուզբեկստանից։
Մենամարտն ավարտվեց ուզբեկի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Այսպիսով, Մույդինխուջաևը ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Օլիմպիական խաղերում, իսկ կիսաեզրափակչում նա կհանդիպի ամերիկացի Օմարի Ջոնսի հետ։
23-ամյա Նիկոլայ Տերերյանը իր ելույթները Օլիմպիական խաղերում սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել է ֆրանսիացի Մական Տրաորեին։