Դանիան ներկայացնող բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը (71 կգ) հաղթեց Ֆրանսիացի Մական Տրաորեին և անցավ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Տերտերյանը բոլոր երեք ռաունդներում գերազանցեց իր մրցակցին և 4-ից 5 դատավորների կարծիքով հաղթանակ տարավ:
Տերտերյանի հաջորդ մրցակիցը քառորդ եզրափակիչում գործող աշխարհի չեմպիոն՝ Ուզբեկստանի Ասադխուժա Մույդինխուժաևն է:
Նիկոլայ Տերտերյանը Հայաստանի ազգային հավաքականի նախկին բռնցքամարտիկ Տիգրան Տերտերյանի որդին է, ով 1996 թվականի Եվրոպայի անհաջող առաջնությունից հետո մնաց Դանիայում: Նիկոլայը ունի ևս երեք եղբայր, որոնք բոլորը զբաղվում են բռնցքամարտով և ներկայացնում են Դանիայի հավաքականը տարբեր տարիքի խմբերով: Նիկոլայի երկվորյակ եղբայրը՝ Սեբաստյանը, նույնպես մասնակցել է Օլիմպիական որակավորման, սակայն չի կարողացել որակավորվել: Նիկոլայը 2023 թվականի Եվրոպական խաղերի և 2022 թվականի Ստրանդժայի գավաթի հաղթողն է: Նրան համարում են Փարիզի Օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտներից մեկը: