21-ամյա հարձակվող Նիկոլաս Կալուկյանը պատրաստվում է MLS-ի դրաֆթին, որը տեղի կունենա դեկտեմբերին։ Մեր տվյալներով՝ այդ ժամանակահատվածում Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողը կլինի դիտարկումներում մի քանի MLS ակումբներում։
Վերջերս Կալուկյանը նկատվել է New England Revolution ակումբի մարզմանը։
Լուսանկարում Կալուկյանը Գևորգ Դիարբյանի հետ է, ով հանդես է գալիս MLS Pro Next լիգայում New England Revolution-ի կրկնակի կազմում։
Ներկա պահին Նիկոլասը խաղում է Cedar Stars ակումբի կազմում USL 2 լիգայում և արդեն 5 գոլ է խփել 5 խաղերում, իսկ օգոստոսից նա կշարունակի ելույթները Syracuse Men's Soccer համալսարանական թիմում NCAA լիգայում։
Եթե ամեն ինչ հաջող անցնի և Կալուկյանին ընտրեն դրաֆթում, ապա արդեն 2025 մրցաշրջանում մենք նրան կտեսնենք MLS-ում։