Հուլիսի 11-ին կայացան ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի 2024/25 թթ. առաջին ռաունդի առաջին հանդիպումները։ Երկու հայկական ակումբները՝ «Նոան» և «Ուրարտուն», իրենց առաջին խաղերում տոնեցին հաղթանակներ։
Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին խաղում «Նոան» հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկենդիային» 2:0 հաշվով։ Գոլերը խփեցին Գոնսալու Գրեգորիոն և Ալեքսանդր Միլկովիչը։ Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին Տետովոյում։
«Նոայի» կազմը: Օգնեն Չանչարևիչ - Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ, Գոնսալու Սիլվա, Պաբլո Սանտոս - Գոռ Մանվելյան (76. Գոնսալու Գրեգորիոն), Մարտին Գամբոշ (86. Սերգեյ Մուրադյան), Արտեմ Ավանեսյան (65. Վիրջիլ Պինսոն) - Էլդեր Ֆերեյրա, Էրալդո Չինարի (65. Արտակ Դաշյան), Մատեուս Այաս (76. Գուստավո Սանգարե):
«Ուրարտուն» արտագնա խաղում հաղթեց էստոնական «Կալևին» 1:2 հաշվով։ Հայկական թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդգար Մովսեսյանը։ Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 18-ին Երևանում։
«Ուրարտուի» կազմը: Հայկ Կազարյան - Հարություն Այվազյան (Մելքոնյան), Իսահակ Բարրի, Էրիկ Սիմոնյան, Արման Կազարյան, Ժիրայր Մարգարյան - Նարեկ Աղասարյան, Լուքման Գիլմոր (46. Այուբ), Միքայել Միրզոյան (78. Հարությունյան), Արտեմ Պոլյարուս (66. Տարախչյան) - Էդգար Մովսեսյան (90. Պիլոսյան):