Պաշտոնական. ԲԿՄԱ-ի 22-ամյա հարձակվող Գրենիկ Պետրոսյանը պայմանագիր է կնքել "Նոայի" հետ: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստն ու "Փյունիկի" սանը նոր ակումբում հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:
Գրենիկ Պետրոսյանն իր կարիերայի լավագույն մրցաշրջանն անցկացրել է ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 34 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Հայ հարձակվողն այս ամռանը դարձավ "Նոայի" 7-րդ տարնսֆերը: Ավելի վաղ Հայաստանի փոխչեմպիոնները ստորագրել էին Հայաստանի հավաքականից Արտակ Դաշյանին եւ Արտյոմ Ավանեսյանին, ալբանացի Էրալդո Չինարիին, պորտուգալացիներ Գոնսալվո Սիլվային եւ Էլդեր Պերեյրային, ինչպես նաեւ ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնիին: