«Նոան» հայտարարել է ֆուտբոլիստի պայմանագրի մասին մինչ Կոնֆերենցիաների Լիգայի խաղերի մեկնարկը։ 22-ամյա ձախ պաշտպան Մարկոս Պեդրոն «Ֆլումինենսեի» երիտասարդական թիմից տեղափոխվել է հայկական ակումբ։
Պեդրոն երկար ժամանակ հանդես է եկել վարձակալությամբ Բրազիլիայի Բ եւ Ց Սերիաների ակումբներում։ Transfermarkt-ը բրազիլացուն գնահատում է 200 հազար եվրո։
Այսօր նաեւ հայտարարվել է Իսլանդիայի հավաքականի պաշտպան Գուդմունդուր «Գուդի» Տորարինսոնի պայմանագրի մասին։