27-ամյա հարձակվող Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» ակումբի ֆուտբոլիստ Էրադլո Չինարին ստորագրել է պայմանագիր «Նոա»-ի հետ: Վերջին երկու սեզոնները Չինարին անցկացրել է «Շկենդիայի» կազմում, իսկ անցած սեզոնում նա 32 խաղերում խփել է 5 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո: Իր կարիերայի մեծ մասն անցկացնելով Ալբանիայի առաջնությունում՝ Չինարին խփել է 40 գոլ 181 խաղում:
Հիշեցնենք, որ «Նոա»-ն առաջին փուլում հենց «Շկենդիայի» հետ է խաղալու Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլում: