Պաշտոնական Բուրկինա Ֆասոյի հավաքականի ֆուտբոլիստ Գուստավո Սանգարեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Երևանի "Նոա":
27-ամյա կենտրոնական կիսապաշտպանը վերջին 6 տարին անցկացրել է ֆրանսիական Լիգա 2-ի "Կեվիյի Ռուան"ակումբի կազմում: 2-րդ լիգայի վերջին մրցաշրջանում նա անցկացրել է 29 հանդիպում և 3 գոլային փոխանցում, ինչպես նաև 31 հանդիպում և 2 գոլ Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 600 հազար եվրո:
Սանգարեն այս ամռանը դարձավ "Նոայի" 8-րդ տրանսֆերը: