«Նոան» Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ առաջին խաղում ջախջախեց սլովակական «Ռուժոմբերոկ» թիմին 3-0 հաշվով: Հայաստանի թիմի կազմում գոլեր հեղինակեցին Գոնսալու Գրեգորիուն, Գոռ Մանվելյանը և Մատեուս Այասը:
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին Սլովակիայում։ Դրական արդյունքի դեպքում հայկական թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
«Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն այժմ Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկուն է 6 գոլով։
Հանդիպման 68-րդ րոպեին Աբովյան քաղաքի մարզադաշտում և ամբողջ քաղաքում հոսանքազրկում եղավ, որի պատճառով խաղը դադարեցվեց 15 րոպեով:
Խաղի տեսահոլովակը «Նոա» - «Ռուժոմբերոկ» 3-0: